Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը հետևել է տեղի ֆերմերների գյուղատնտեսական աշխատանքներին` նպաստելու նրանց անվտանգության զգացմանը: "Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Հաղորդվում է, որ ողջ երկրում իրավիճակը հանգիստ է",- ասվում է ՀՀ-ում ԵՄ առաքելության տարածած հաղորդագրության մեջ: