Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթն է ստացել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ գործընթացը բավականին դինամիկ է: "Երբեմն առաջընթաց կա, երբեմն` ոչ",- նշել է նա։