Հունիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Պաատա Պատիաշվիլիի հետ։Հանդիպմանը կարևորվեց Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը և այս համատեքստում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։