«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ապացուցում ենք եւ ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որեւէ դրսեւորում», - նշում է Նիկոլ Փաշինյանն ու նույն գրառման տակ տեղադրում մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իր ելույթը: