4.06.2026
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
01.09.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպում. կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը

Սեպտեմբերի 1-ին Չինաստանի Տյանցզին քաղաքում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը և կարևորել կառուցողական մոտեցումների պահպանումը։ Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրույցի ընթացքում կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։ Ընդգծվել է փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը։ Հանդիպման արդյունքներով վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետը հանդիպումից տեսանյութ է հրապարակել նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում։