9.06.2025
Պապոյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական աճի մասով դիրքորոշումները
07.10.2024
Պապոյանն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀՀ տնտեսական աճի մասով դիրքորոշումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական աճին միտված նախարարության դիրքորոշումներին, ինչպեսնաև ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցության ուղղություններին:Կողմերը բարձր են գնահատել ձևավորված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակել համատեղ աշխատանքները նշված ուղղություններով։