Բեյրութում դժբախտ դեպք է տեղի ունեցել: AL Nashra կայքը փոխանցում է, որ անձը չպարզված մի երիտասարդ կրակ է բացել Սատ Ալ Փաշրիե շրջանում գործող վաճառակետի աշխատակցուհու նկատմամբ, որը ստացած հրազենային վիրավորումներից տեղում մահացել է: «Արեւելք»-ը հայտնում է, որ սպանված կինը հայուհի է՝ Մ. Հ.-ն: Նշվում է, որ կնոջը սպանելուց անմիջապես հետո երիտասարդը կրակել է իր քունքին եւ ինքնասպան եղել: Իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: