12.07.2025
Ծիծեռնակաբերդը` հրդեհից հետո. լուսանկար
27.06.2020
Ծիծեռնակաբերդը` հրդեհից հետո. լուսանկար

DroDrone-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է լուսանկար, որում ցուցադրված է Մարզահամերգային համալիրի հարակից տարածքը հունիսի 26-ի գիշերը տեղի ունեցած հրդեհից հետո։ Լուսանկարը մակագրված է՝ Ծիծեռնակաբերդը` հրդեհից հետո։ Նրանում երեւում է, թե ինչ տեսք ունի տարածքը հրդեհից հետո։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 26-ի երեկոյան ուժեղ քամու պատճառով առաջացել են հրդեհի մի քանի օջախներ. հրշեջները աշխատել են միաժամանակ տարբեր օջախների մարման ուղղությամբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։