ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Նախագահի մեկ այլ հրամանագրով, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո):