Հունիսի 12-ից "Արմենիա" ավիաընկերությունը սկսում է նոր կանոնավոր չվերթներ Երևան-Հուրգադա-Երևան ուղղությամբ։ Ընկերությունից տեղեկացնում են, որ չվերթները լինելու են շաբաթական 1 անգամ, աստիճանաբար հաճախականությունը հասցնելով 4 -ի։ Ավիաընկերությունը նաև իր դուստր ձեռնարկության միջոցով, առաջարկելու է ամբողջական տուր փաթեթներ։