6.07.2025
ՀՀ արդարադատության նախարարը ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին
16.12.2024
ՀՀ արդարադատության նախարարը ընդունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարարը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ շարունակական համագործակցությունը, հատկապես մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն ու քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների աջակցման շրջանակում։ Զրույցի ընթացքում քննարկվել է 2023-2026 թթ. ՀՀ-ԵԽ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը և բարեփոխումների հաջողությունը։ Նախարարը տեղեկացրել է, որ շուտով Կառավարության քննարկմանը կներկայացվի «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը։ ԵԽ-ի հետ համագործակցությունը մեծ դեր ունի Հայաստանի արդարադատության համակարգի կատարելագործման և բարեփոխումների իրականացման գործում։