Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ միասնական տոմսային համակարգը տնտեսապես շահավետ է լինելու ուղևորների մեծ թվի համար, հատկապես հասարակական տրանսպորտից հաճախակի օգտվողների համար։ Նրա խոսքով, շատ քաղաքացիներ դեռ տեղյակ չեն ամսական տոմսերի առավելություններից՝ տեղեկատվության պակասի պատճառով։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշել է, որ անցյալ շաբաթ արտոնյալ խմբերի վերաբերյալ հաղորդագրությունների հրապարակումից հետո զգալիորեն աճել է արտոնյալ տոմսերի ձևակերպման համար դիմող քաղաքացիների թիվը։