ԵՄ-ի անդամակցության հանրաքվեի, կամ ԱՄՆ-ի հետ որևէ փաստաթուղթ, որ հնարավոր կլինի ստորագրել ու ամենակարևորը, որտեղ կլինեն «ռազմավարական» «անվտանգություն», «գործընկերություն» և այս կարգի բառեր, բացառապես կապված է ՀՀ ներքաղաքական օրակարգի ու հնարավոր արտահերթի օրակարգի հետ: Ավելին ասեմ՝ ՀՀ-ում ամենից բարձր մակարդակով խնդրել են, որ իշխանությունից հեռացող դեմոկրատաները նման մի ժեստ անեն գնալուց առաջ: Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով: Գործող իշխանությունն իր՝ մի շարք պրոպագանդիստներով զուտ խաբելով ՀՀ-ին մտցնում են Թուրքիայի տակ: 2023-ին Սոչիում Էրդողանը հենց այդ մասին է առաջարկել Վ.Պուտինին, թե ՀՀ-ն ուզում է առանց ՌԴ-ի իր հարցերը «լուծել» Անկարայի հետ:Իրողություն, որ արդեն մի զգալի մասով փաստ է:Ցավոք այս ամենից հետո ՀՀ-ի ռեսուրսը ուծացվելու է, ու տակը բան չմնա: Իսկ Էրատոն ամենայն հավանականությամբ լինելու է ՀՀ վերջին ղեկավարը:Վատիկանամերձ շրջանակներին հարցրեք, իրենք խիստ իրազեկ են էդ մասով: Հիմա էլ նոր թեզ են գցել, թե բա կարևոր չէ նիկոլին ով է բերել... Իյա, իրո՞ք... Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան