ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հուլիսի 20-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Նախարարը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի հետ անցել է Կապան-Տաթև ճանապարհով, դիտարկել նրա տարբեր հատվածներում այժմ ընթացող բարեկարգման, վերանորոգման ու թերությունների վերացման աշխատանքները, ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել շինարարության ընթացքը, առկա թերությունների վերաբերյալ հանձնարարականներ տվել։ Գնել Սանոսյանը դիտարկել է նաև նոր կառուցվող Տանձավեր-Բարձրավան, Տաթև-Լծեն ճանապարհները։