Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին Սերբիայի Ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնել ու խորացնել փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։