Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հիշեցնենք, այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, Վիեննայում: