Արխիվ - 2021.01.26
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԶՈՒ ՀՕՊ և ավիացիայի միավորված հրամանատարական կետ
Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի ԳՀ ՀՕՊ ղեկավարության ուղեկցությամբ եղել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկում:
18:57Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյանների ընտանիքից. հայտարարություն
Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Խաչատրյաններից՝ պատիվն ու արժանապատվությանը արատավորողարտա հայտության համար, ինչպես նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը: Այդ մասին ասվաշ է Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարության մեջ:
16:45Այս տարվա ընթացքում հնարավոր է ունենանք 100-150 հազար արտագաղթած. սոցիոլոգ
Ընդ որում, մեծամասնություն ըդեպի Ռուսաստան և ոչ միայն այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները հայերի համար դժվարամատչելի են.
13:48Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը վերադառնում է աշխատանքի նախկին ռեժիմին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը վերադառնում է աշխատանքի նախկին ռեժիմին: 2021 թ. փետրվարի 3-ից հնարավորություն է բացվելու սովորական կարգով ընդունելության գրանցվել էլեկտրոնային հերթով։
12:34Խաղաղ բնակիչներից բառացիորեն մետրերի վրա ադրբեջանցի զինվորականներ են. ՄԻՊ հայտարարություն
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պատմական ակնարկով անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջևս սահմանների ճշգրտման խնդրին՝ նշելով, որ որքան անորոշ լինեն սահմանային հարցերը կամ լուծվեն այսօրվա անթույլատրելի մեխանիկական մոտեցումներով, այնքան շատ են ոտնահարվելու գյուղացիների իրավունքները, առաջ են գալու վեճեր ու ընդհարումներ:
12:25ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների նախագիծ
Այս փոփոխության բնույթն այն է, որ Փաշինյանը կշարունակի պաշտոնավարել մինչեւ նոր վարչապետի ընտրությունը։
11:40ԵԽԽՎ-ն Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ կատարել Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագիրը
Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է ձեռնպահ մնան քաղաքական երկխոսությանը խանգարող հռետորաբանությունից եւ որքան հնարավոր է շուտ իրականացնեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները, ասվում է նախօրեին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւում, որը վերաբերում է 2020թ. մոնիտորինգային կոմիտեի զեկույցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
10:46Նախարարն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են COVID դեմ պատվաստանյութերի հարցը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:
10:40Այս իշխանության միակ խնդիրը յուրայիններին տեղավորելն է, այլ ոչ թե երկիրը փրկելը. Սահակյան
Օր առաջ Հայաստանը պետք է փրկել այս իշխանությունից:
10:29Մոսկվան, Երեւանն ու Բաքուն կքննարկեն Հայաստանի տարածքով անցնող երկաթուղու տարբերակները
Հունվարի 27-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները մտադիր են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի կառուցումը, այդ մասին ՌԲԿ-ին պատմել են երկու աղբյուրներ Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարություններում:
10:14ՀՀ-ն ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը ԼՂ ժառանգության պաշտպանության գործում
Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
09:59