Արցախում քննարկել են Սփյուռքի ներուժի ներգրավմամբ մարդասիրական ծրագրերի իրականացումը Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: 18:15
ԱՆ-ն կայուն է համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Առողջապահության նախարարությունը կայուն է համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 17:30
Էկոնոմիկայի նախարարն Իրանում մասնակցել է գործարար համաժողովի Հունվարի 22-ին՝ Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 16:30
ՌԴ փոխվարչապետն անթույլատրելի է համարում պատվաստումների միջազգային անձնագրերի ներմուծումը Ցանկացած տեսակի պատվաստումների անձնագրերի ներդրումը, որոնք կսահմանափակեին երկրների միջեւ մարդկանց տեղաշարժը, անթույլատրելի է: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ 16:14
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները ՀՀ-ից եռօրյա այցով Արցախ մեկնած բժիշկների խումբն ունի իր ներուժը բարձր արդյունավետությամբ ներդնելու պատրաստակամություն: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը Արցախ ժամանած բժիշկների խմբի և նախարարության ու Ստեփանակերտում գործող բուժհիմնարկների պատասխանատուների հանդիպմանը: 15:40
Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարտադրվի Թուրքիայում Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը պայմանավորվել է Թուրքիայում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մասին, գրում է EADaily-ն: 15:31
Արցախի նախագահը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Սփյուռք-Հայրենիքի փոխհարաբերությունները Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ քննարկել է հայկական Սփյուռքի փոխհարաբերությունները հայրենիքի հետ, Արցախում բնակարանաշինության եւ անօթեւան մնացած քաղաքացիների խնդիրների լուծման հարցերը: 15:19
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Հանրապետության տարածքում՝ hունվարի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 15:04
Ռուսաստանում նոյեմբերի սկզբից ի վեր COVID-19-ով հիվանդացածների ամենացածր քանակն է գրանցվել Անցած օրը Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 20 921 դեպք է գրանցվել, հետեւում է օպերատիվ շտաբի տվյալներից: 14:57
Գյումրիի ռազմաբազայի հրամանատարությունը ստուգում է անցկացնում վթարի փաստով Գյումրիի կայազորի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ ստուգում է անցկացնում Գյումրի քաղաքի շրջանցիկ ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի փաստով՝ ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ: 13:13
Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան Հայաստանի հյուսիս-արեւմուտքում ջերմաստիճանն իջել է մինչեւ 35 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ 12:44
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՆ Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: 12:37
Շահութահարկը նվազում է, ներդրվում է ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ․ ՊԵԿ Հարկ վճարողները մինչև ապրիլի 20-ը 2020 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս առաջին անգամ նոր` ավելի ցածր դրույքաչափ են կիրառելու: Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը, ինչը հնարավորություն կտա բիզնեսին, ազատ ֆինանսներ ունենալով, տնօրինել` ընկերության առաջնահերթություններից ելնելով: 12:32
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք. մեկ օրում մահացել է 7 մարդ Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165909-ի: 11:12
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր ավտոմեքենաների համար Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածշներում մերկասառույց է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 10:53
ԱՀԿ-ում բացատրել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի մահացության բարձր մակարդակը Կորոնավիրուսի «բրիտանական» շտամի մահացության բարձր մակարդակը, որի մասին հայտարարել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, կարող է կապված լինել առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության հետ: 10:41
Գյումրիում ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Այսօր, հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: 10:32