Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը (տեսանյութ) Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը: Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով: Այս մասին հաղորդում է yerkirmedia.am-ը։ 00:02
ՀՀ ՊՆ-ն հաշվետու է եղել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակի մասին Հունվարի 17-ին և 18-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել: 17:41
Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։ 17:21
Հնդկաստանը Հայաստանին է փոխանցել «Կելֆեր» դեղի խմբաքանակ Թալասեմիա հիվանդության դեմ պայքարի համար: 17:11
Մարդիկ չափազանց հազվադեպ են կրկին հիվանդանում COVID-19-ով Կրկին կորոնավիրուսով մարդիկ հազվադեպ են հիվանդանում, նման դեպքերը եզակի են: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 16:39
Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը Առողջապահության նախարար կնշանակվի Անահիտ Ավանեսյանը, որն այժմ աշխատում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: 16:32
Նոր օրինագիծ. ՊԵԿ 400 աշխատակիցներ զենք կունենան Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ աշխատակիցներին կտրամադրվի հաշվեցուցակային զենք։ Հարցը հունվարի 18-ին քննարկվեց խորհրդարանի լիագումար նիստում։ 16:17
Վարչապետը նոր օգնական ունի Նիկոլ Փաշինյանն այսօր ՝ հունվարի 18-ին, Գագիկ Իսախանյանին նշանակել է ՀՀ վարչապետի օգնական: 15:59
#SanctionAliyev-ն առաջ գնալու միակ ճանապարհն է. Տիգրան Բալայան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վրա պետք է պատժամիջոցներ կիրառել, վստահ է Նիդեռլանդներում եւ համատեղության կարգով Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը: 15:44
ՌԴ-ն հայ գերիների վերադարձի չկարգավորման պատճառ տեսնում է ՀՀ անգործությունը. Աբրահամյան Ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը ու ինչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը, որի մասին որոշակի փակագծեր բացեց ՌԴ ԱԳ նախարարը 15:29
Հիվանդանոցից տնային բուժում. ՀՀ նախագահի առողջական վիճակի մասին Կորոնավիրուսից բուժվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։ 14:56
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին Հունվարի 18-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանին։ 14:44
Հայ գերիները 62-ից ավելի են և այժմ ցուցակները ճշտվում են. Սերգեյ Լավրով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականները ներկայումս անվանական ցուցակներ են հաստատում ղարաբաղյան հակամարտությունից հետո ռազմագերիների փոխանակման համար: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 13:58
Արսեն Թորոսյանը հրաժարական տվեց Առաջարկվել է նախարարի պաշտոնում նշանակել առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին: 13:53
Արման Թաթոյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով: 13:08
Զինվորին գերությունից վերադարձնելու համար ծնողից պահանջել է գումար. ՔԿ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 12:50
Թուրքական Բուրսա քաղաքում հայկական եկեղեցին վաճառքի է հանվել Թուրքիայի Բուրսա քաղաքի հայկական եկեղեցին վաճառքի է հանվել։ Եկեղեցու համար սահմանվել է 6 միլիոն թուրքական լիրա, հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը։ 12:29
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի մարմին Առ այսօր ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1238 զոհված զինծառայողի մարմին: 12:05
«Դուք ավելի ու ավելի վատ եք դառնում». Մարուքյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին Հայաստանի խորհրդարանը մերժել է «Ճգնաժամից երկիրը դուրս բերելու գործողությունների ծրագրի մասին» որոշման նախագծի ընդունման մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը օրակարգում ընդգրկելու առաջարկը: Կողմ է քվեարկել 37 պատգամավոր, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 1։ 11:43
Քննարկվել են «սիգի» ապօրինի որսի վերահսկողական աշխատանքները. տրվել են հանձնարարականներ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ։ 10:32
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. սահմանին 450 բեռնատար է կուտակվել Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ 09:51
Մեր պարտությունը Էրդողանի ցնորքների համար բացել է «հեռանկարներ» հակառուսական ճակատներում Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների համար։ 09:39
Անկարան և Բաքուն ՀՀ-ի հետ սահմանին կանցկացնեն պատերազմից հետո առաջին զորավարժությունները Թուրքիան եւ Ադրբեջանը հաջորդ ամսվա առաջին կեսին կանցկացնեն Թուրքիայի Կարս քաղաքում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանին մոտ, kış 2021 ("Ձմեռ — 2021") կոդային անվանմամբ համատեղ զորավարժություններ: Զորավարժությունները նախատեսված են փետրվարի 1-12-ին, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, հայտնում է EADaily-ին։ 09:38
Ադրբեջանի նախագահը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում թշնամանք: 09:08
ՌԴ խաղաղապահ զորախմբի 750 զինծառայող է պատվաստվել Ղարաբաղում "Սպուտնիկ-V" դեղամիջոցով Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանման հատուկ մշակման հաշվարկները խաղաղապահների օբյեկտների պրոֆիլակտիկ ախտահանում են իրականացնում: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: 08:36