ՊԲ-ն հաղորդել է Հայրենիքի պաշտպանության համար նահատակված ևս 47 զինծառայողների անուններ ՊԲ-ն հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 47 զինծառայողների անունները: 19:22
Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի։ Նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնում է ՀՀ դատախազությունը: 19:14
Պուտինը հայտարարել է ԼՂ հակամարտության սկզբում ԽՍՀՄ-ի անբավարար ջանքերի մասին ԽՍՀՄ ղեկավարությունը բավարար միջոցներ չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար, երբ առաջին անգամ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանը կանչում է» խորագրով «ՎՏԲ Կապիտալ»-ի համաժողովում, հայտնում է ՌԲԿ-ն։ 18:49
Անհապաղ սկսել վերջնական լուծմանն ուղղված բանակցություններ. Ուրուգվայի նախագահներ Ուրուգվայի նախկին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. 16:52
Իրանը և ՌԴ-ն սկսել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ խորհրդատվություններ Մոսկվայում բանակցություններ են սկսվել Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ բանագնացի և Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը առաջ մղելու շուրջ: 16:07
Մնացականյանն ու Բորելը ընդգծել են վերահսկելի հրադադարի հաստատման անհրաժեշտությունը Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: 15:53
Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում ռազմական նշանակետերը Արցախի ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի Գյանջա և Բարդա քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը: 15:24
Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել գրավի դիմաց Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այս մասին հայտնում է Խաչատրյանի փաստաբանական խումբը։ 15:14
Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 ՀՀ քաղաքացի Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքի և հայերին թիրախավորելու թեմային, գրում է Ermenihaber-ը։ 15:10
Արցախի համար չի կարող լինել անվտանգության երաշխիք Ադրբեջանի կազմում. Էջմիածին Գերագույն հոգևոր խորհուրդը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հանդես է եկել հայտարարությամբ։ 15:09
ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին լուրը ապատեղեկատվություն է. ՊՆ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 15:05
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է: 14:38
Հայկական կողմին է փոխանցվել երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները. ՊՆ Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: 14:24
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղափոխվել է վաղը Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսված ժնևյան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ 14:20