Արխիվ - 2020.09.07
Շնորհակալ ենք մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։
22:15Մեկ շաբաթում գրանցվել է 283 արտակարգ դեպք. փրկվել է 4 քաղաքացի
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 283-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 195 հրդեհի, երեք փլուզման, երկու պայթյունի, մեկ որոնողափրկարարական, 10 ինքնասպանության փորձի, 37 օձի հայտնաբերման դեպք, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 133 կենցաղային կանչ. տուժել է 117 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 22 մահ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
19:55ԵՏՀ-ն կմշակի ԵԱՏՄ-ում ապրանքի ծագման երկրի հաստատման կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) մշակում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքի ծագման երկրի հաստատման կանոնները՝ պետական գնումների նպատակով: ԵՏՀ մամուլի ծառայության համաձայն, այդ մասին սեպտեմբերի 4-ին Խորհրդի նիստում հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
16:56ՀՖՖ-ում խոշոր չափերի յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները:
16:40Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին:
16:05ՀՀ քննչական կոմիտեն դիմել է «Բյութի օֆ Արմենիա» տուրիստականից տուժածներին
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական կազմակերպության գործունեությունից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
15:51Մասամբ վերսկսվում է նախադպրոցական կրթությունը
Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է:
15:08ԱԺ հանձնաժողովը ուսումնասիրել է «Երեխայի իրավունքների մասին» օրենքի փոփոխությունները
ԱԺ մարդու իրավունքների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել եւ հավանության է արժանացրել "Երեխայի իրավունքների մասին"օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությունները:
14:51Ուկրաինան Հայաստանը դասել է «կանաչ» երկրների շարքին
ՀՀ-ից Ուկրաինա ժամանող ուղևորները, այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։
14:45Նիկոլ Փաշինյանը այցով մեկնել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ
Առաջին կանգառը Չինարին էր, որտեղ շնորհակալություն հայտնեցի սահմանապահ բնակիչներին հուլիսյան հաղթական մարտերում մեր Զինված ուժերին ամուր թիկունք կանգնելու համար։
14:44«Մարտի 1-ի» տուժողների իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը
«Մարտի 1-ի» գործը թողնվել է մեկ դատացվորի ուսերին, իսկ դատախազությունը չէր դրսեւորում բավարար կամք եւ ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված եւ հետեւողականորեն իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը:
14:20Լուկաշենկոն չի ընդգրկվել Բելառուսի հարցով Եվրամիության սեւ ցուցակում. Reuters
Եվրամիությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների Սեւ ցուցակ է պատրաստել, որում կընդգրկվի 31 մարդ, այդ թվում ՝ ՆԳ նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
14:14Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 364 մարդ
Երևան-Կրասնոդար, Երևան-Սամարա և Երևան-Մոսկվա երթուղիներով սեպտեմբերի 6-7-ը տեղի ունեցած չվերթներով տուն է վերադարձել ևս 364 մարդ։
14:01Ռեադմիսիայի արդյունքում վերադարձած քաղաքացիներին սոցիալական աջակցություն կցուցաբերվի
Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում ռեադմիսիայի արդյունքում երկիր վերադարձված քաղաքացիների վերաինտեգրումն ապահովելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։
13:52Հետտավուշյան փուլում թուրք-ադրբեջանական հարաբերությունները տրանսֆորմացվում են. Աբրահամյան
Այսպիսի եզրահանգման կարելի է գալ, որ միայն համատեղ զորավարժություների փաստով, այլ ռազմական, քաղաքական, տնտեսական դաշտում նկատելի խորացող համագործակցությամբ և ինտենսիվացող բանակցություններով
13:45Դիմումների քանակը աննախադեպ մեծ է. ո՞ր օրերին ՃՈ ստորաբաժանումները լիարժեք կաշխատեն
Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները լրիվ աշխատանքային ռեժիմով կաշխատեն հետևյալ օրերին:
13:04ՍԱՏՄ ամենալայնածավալ ստուգայցը՝ Երեւանում. խախտումների քանակը 7-8 տոկոս է
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) ամենալայնածավալ ստուգայցը՝ Երեւանում․ կիրակի օրը տեսչական մարմնի կենտրոնական ապարատն ու Երեւանի տարածքային կենտրոնը համատեղ համաժամանակյա ստուգայց են իրականացրել միանգամից ողջ մայրաքաղաքով մեկ։
13:03Արցախում հաստատվել է COVID-19 3 նոր դեպք
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 315 մարդու մոտ, որից 270-ը հաղթահարել է հիվանդությունը:
12:46Որքա՞ն մեքենա է ձեռք բերել Արցախի կառավարությունը, որքանը նվիրաբերվել բարերարների կողմից
Արցախի նախագահի հաշվետվությունը:
11:52Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպ, 32 առողջացում և երեք մահ
Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 62 նոր դեպ, 32 առողջացում և երեք մահ: Բացասական թեստերի թիվը 976 է: Դրական է կատարված թեստերի 5,9% է:
11:02Հայաստանի հավաքականը առերեսվեց երկակի ստանդարտներին. Սերժ Սարգսյանի նամակը ՖԻԴԵ նախագահին
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի (ՀՇՖ) նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՖԻԴԵ նախագահ Արկադի Դվորկովիչին:
09:35Կանադայում բացվել է Կոմիտասի արձանը
Կանադայում բացվել է Կոմիտասի արձանը, հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը:
08:56Գյումրու ռազմաբազան անցկացնում է մարտավարական զորավարժություններ
Հայաստանում ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումն Ալագյազ զորավարժարանում ապահովել է մոտոհրաձիգների քողարկում պայմանական հակառակորդի մարտական դրոնների հարվածներից երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում:
08:38