24.11.2024
Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգեւատրել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին
prev Նախորդ նորություն

Գյումրու ռազմաբազան անցկացնում է մարտավարական զորավարժություններ

Հայաստանում ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումն Ալագյազ զորավարժարանում ապահովել է մոտոհրաձիգների քողարկում պայմանական հակառակորդի մարտական դրոնների հարվածներից երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում:


Այս մասին սեպտեմբերի 6-ին հայտնել Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։


Միավորման պաշտպանության ՌՀԲ-ի մասնագետները ծխային եւ աերոզոլային վարագույներ են կիրառել՝ դիմակավորելով երկու երկրների օպերատիվ-մարտավարական եւ բանակային ավիացիան Էրեբունի ռազմական օդանավակայանում պայմանական հակառակորդի խոցման միջոցներից:


Զորավարժության անցկացման շրջանում ՀՀ պաշտպանության նախարարության ստորաբաժանումների հետ համատեղ, ծխածածկույթի և աերոզոլային վարագույրի պաշտպանության ՌՀԲ մասնագետները երկու ժամվա ընթացքում ապահովել են մոտ 10 հա տարածքում մոտոհրաձգային ստորաբաժանումների գաղտնիությունը:


Պաշտպանության ՌՔԲ ստորաբաժանման զինծառայողները կատարել են հետախուզություն, հաղթահարել պայմանականորեն վարակված տեղանքը, վերցրել են ջրի եւ գրունտի փորձանմուշներ, ինչպես նաեւ կազմակերպել են պայմանական վարակման գոտում հայտնված անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի դեգազացիա եւ ապաակտիվացում:


Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում են ՀՌՕ-ի շուրջ հազար զինծառայողներ, գործի է դրված շուրջ 300 միավոր ռազմական Հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային եւ անօդաչու ավիացիա: