Ջրահեղձում, փլուզումներ, կարկուտներ և թունավորումներ. մեկ շաբաթում 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 272 հրդեհի, մեկ ջրահեղձման, երկու փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, երկու որոնողափրկարարական դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, 11 ինքնասպանության փորձ, 33 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 117 կենցաղային կանչ. տուժել է 99 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երկու քաղաքացի:
21:07