
Արխիվ - 2020.05.26


Նախագահ Արմեն Սարգսյանը նոր խորհրդական ունի
Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
20:03
ՀԿԵ բոլոր էլեկտրագնացքներում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ
Էլեկտրագնացքներում գործում է սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխանող նստեցման հատուկ կարգ:
19:12
Կասեցվել է հանրային սննդի 32 օբյեկտի աշխատանքը. ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են մշտադիտարկումները հանրապետության ողջ տարածքի հանրային սննդի օբեկտներում:
17:14
Սերբիան պատրաստակամ է կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցել Հայաստանին. նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ:
17:11
Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի Ոստիկանապետի պաշտոնից
Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ:
16:34
Դավիթ Բաբայանն ընդունել է Արայիկ Հարությունյանի առաջարկը
Ես չեմ հեռանում քաղաքական և հասարակական դաշտից:
16:03
Հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել
Վարակակիրը 23-ամյա աղջիկ է, որն այս պահին հիվանդանոցում է:
15:31
Արցախի նախագահը ներկայացրեց կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը
Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա:
15:06
Անընդունելի են Քաջարանում միջադեպին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը. Լիլիթ Մակունց
Անընդունելի եմ համարում Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը: Այդ մասին Ազգային ժողովում մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է կառավարող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
14:59
Հավատացնում եմ՝ մեծ ուրախությամբ հետևում ենք Վրաստանի բոլոր հաջողություններին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
14:50
Կիրականացվի հատուկ չվերթ Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղությամբ
Երևան-Միներալնիյե Վոդի չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։
14:22
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել մարդկության առջև ծառացած այս ծանր փորձությունը ևս
13:44
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց
Իննեսա Պետրոսյանի կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է ցույց տվել: Նա և Կարեն Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ, ինքնամեկուսացված են:
13:41
«Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը ներկայացվել է հանրային քննարկման
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը:
13:24
Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր՝ մայիսի 26-ին, հրապարակել է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
13:04
Հայաստանի հումանիտար առաքելությունն ականազերծված տարածքները հանձնեց Սիրիային
Հալեպի իշխանություններին հանձնված ականազերծման հավաստագրերով փաստվեց, որ մաքրվել է երկու ականադաշտ՝ մոտ 51000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով:
12:37
Արայիկ Հարությունյանն ազդարարել է Արցախի կառավարության կառուցվածքի փոփոխության մասին
Արցախի նախագահի վերահսկողության ծառայությունը այսուհետ դառնալու է պետական վերահսկողական ծառայություն։ Արցախում ստեղծվելու է նաեւ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որում ներառված է լինելու նաև բնական ռեսուրսների կառավարման հատվածը։
11:57
Նախագահ Սարգսյանը՝ իր ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին
Պետականաշինության գործընթացում նախագահի փոխգործակցությունը վարչապետի և քաղաքական ու հասարակական այլ գործիչների հետ անհրաժեշտություն է:
11:50
Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի Արցախի ոստիկանությունում. նախագահ
Այսօր կադրային առաջին նշանակումը կլինի ԱՀ ոստիկանությունում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել էԱրցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
11:27
Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ
Մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ն` առողջացած, 91-ը` մահվան ելքով:
11:13

Փաշինյանը դարձյալ անդրադարձել է դիմակ կրելու անհրաժեշտությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աղյուսակ է հրապարակել, որը ցուցադրում է դիմակի կրման ազդեցությունը կորոնավիրուսի վարակի տարածման վրա:
10:38
ԱԺ նիստին առանց դիմակի ներկայացող պատգամավորները դուրս կհրավիրվեն նիստերից. Միրզոյան
Այն պատգամավորները, ովքեր ԱԺ նիստին կներկայանան առանց դիմակի, դուրս կհրավիրվեն նիստերից։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը։
10:23
Սերգեյ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳՆ նախարարների խորհրդի նիստին
Նախարարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային իրավիճակը, զարգացման հեռանկարները և դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա, ինչպես նաև անդրադարձ կարվի կազմակերպության երկխոսությանը ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ.
09:59
Մամուլ. Քննարկվում է իշխանությունը Արմեն Սարգսյանին հանձնելու փուլային տարբերակը
Իշխանությունների ներսում ճաքերի մասին հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում:
09:26
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարար
Ունենք 48 ծայրահեղ ծանր, 16 պացիենտ արհեստական շնչառության վրա է:
09:09