Արխիվ - 2020.05.11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
21:52Խարդախություն, ծեծ, կողոպուտ. օպերատիվ իրավիճակը Հայաստանում
Մայիսի 8-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 96 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։
20:53Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ շաբաթով արձակուրդ է մեկնում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է արձակուրդ:
20:49Եթե Մարուքյանն էդքան տղա է, մենք երկուսով մանդատները դնում ենք. Սասուն Միքայելյան
Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը նոր երանգներ է ստանում: Միջադեպի քաղաքական հետցնցումները շարունակվում են: Այսօր՝ մայիսի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ պատրաստ է վայր դնել իր մանդատ, եթե նույնը կերպ վարվի Էդմոն Մարուքյանը:
17:26Բարձրացնել հարկման հասցեականությունը. քննարկվել է գույքահարկի նոր համակարգը
Դրանք ներկայացվել են՝ հաշվի առնելով ավելի վաղ վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքները:
16:53Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 52 տնտեսվարողների գործունեությունը
Մայիսի 5-8-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա հիմնաված՝ պարետի մայիսի 10–ի որոշմամբ 24 ժամով արգելվել է 52 տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջը:
16:29Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին
Բակո Սահակյանին հրավերն ուղարկվել էր մի քանի օր առաջ:
16:03Փաշինյանի հետ ինչ-որ պայմանավորվել ենք՝ մեր ներքին պայմանավորվածությունն է. Կարապետյան
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ մայիսի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չցանկացավ հրապարակել այն, ինչ են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ 2018 թվականի ապրիլի 22-ին:
15:48Ո՛չ, մտադիր չեմ. Կարեն Կարապետյանը քաղաքականությամբ չի զբաղվելու
«Ո՛չ, քաղաքականությամբ չե՛մ զբաղվելու, նման մտադրություններ չունեմ», - ասաց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մայիսի 11-ին Ազգային ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո:
15:14Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին հրավեր է ուղարկվել նաև Էդվարդ Նալբանդյանին
ԱԺ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար հրավիրվել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
14:49Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. ՔԿ
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
14:24"Хочу в Россию": ՌԴ մի խումբ քաղաքացիներ դեսպանից պահանջում են լուծել իրենց խնդիրը (FOTO)
Կամ հրաժարական տալ:
13:58Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը մեկ ամսով երկարաձգվել է
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ստորագրել է հրամանագիր:
13:49Բակո Սահակյանն ու Էդմոն Մարուքյանը քննարկել են ներքին և արտաքին քաղաքականությունը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:
13:40ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ:
12:50ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգի արդյունքները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիթորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
11:59ԱԺ-ն ընդունեց սեռական բռնությունից երեխաներին պաշտպանող կոնվենցիան. ԲՀԿ-ն դեմ քվեարկեց
Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ վավերացվեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կոնվենցիային դեմ քվեարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
11:21Հայաստանում կորոնավիրուսից արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք
Պացիենտը եղել է 69 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
11:16Կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել. 34 պացիենտ առողջացել է, մեկը՝ մահացել
Հայաստանում մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք և 1 մահ: Մահացել է ևս երկու պացիենտ, որոնց մոտ ախտորոշվել է COVID-19, սակայն մահվան պատճառն այլ է եղել:
10:56Մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը սխալ որոշում էր. Էլինար Վարդանյանը՝ նախարարին
Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում- կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:
10:45Վարչապետը վերջնականապես հողին հավասարեցրեց հեղափոխության հռչակած գաղափարները. ԼՀԿ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ հայտարարություն է տարածել՝ Ազգային ժողովի մայիսի 8-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի նկատմամբ կատարված բռնությունը ոչ միայն միանշանակ չդատապարտվեց իշխանության կողմից, այլև արդարացվեց, լեգիտիմացվեց և խրախուսվեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ քաղաքական պատասխանատուի մակարդակով։
10:29Առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ. Սուրենյան
Օդի ջերմաստիճանը մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
09:19ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 մլրդ դրամ. վարչապետ
Հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում:
09:08