Երևանում «Միցուբիշիի» վարորդը հարբած վիճակում ծեծել է իրենց կանգնեցրած ոստիկանին Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի եւ Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային եւ ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: 22:31
Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի. Փաշինյան Անկախ Ռուսաստանի կառավարության կիրառած նոր սահմանափակումների՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բեռնափոխադրման նույն ռեժիմը կպահպանվի: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 21:34
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում աճել է 35-ով՝ հասնելով 407-ի. Փաշինյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր նոր տիպի կորոնավիրուս է ախտորոշվել 35 մարդկանց մոտ: Նման հայտարարությամբ նա հանդես եկավ այսօր երեկոյան ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում՝ կոչ անելով քաղաքցիներին խստորեն հետևել արտակարգ դրության պարետի բոլոր ցուցումներին: 21:23
Արցախի գլխավոր դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը 31.03.2020թ. նախատեսված Արցախի համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջում մարտի 28-ին տեղեկատվություն էր հրապարակվել ԱՀ պետական կառավարման համակարգի աշխատակիցների կողմից ընտրողների կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ: 20:55
Չափերը մի անցեք. Վիտալի Բալասանյանը նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Այսօր մեզ հասած տեղեկություններով հայտնի դարձավ, որ ուժային կառույցների, տարբեր նախարարությունների, մասնավորապես ֆինանսների նախարարություն ենթակայության տակ գտնվող հարկային մարմինների միջոցով ահաբեկում են տնտեսվարող սուբյեկտների աշխատակիցներին, վախեցնելով, որ ընտրություններից հետո հարկային ստուգումներ են ձեռնարկելու այն կազմակերպություններում, որոնց աշխատակիցները չեն քվեարկի իշխանության թեկնածու՝ Արայիկ Հարությունյանի օգտին: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: 20:40
Հայաստանում կորոնավիրուսից առողջացած մարդկանց թիվը հասավ 30-ի. պաշտոնական Հայաստանում մարտի 28-ի ժամը 19:30-ի դրությամբ նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացածներից ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ: 20:10
Դիմացեք, ժողովուրդ ջան. Արթուր Վանեցյանը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում ԱԱԾ նախկին տնօրենը գրառում է կատարել Ինստագրամի իր էջում: 19:05
Լավ լուրեր ունենք, չունենք նոր մեկուսացվածներ. ՊՆ մամուլի խոսնակ (տեսանյութ) Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը եւ տարածումը կանխելու համար: 17:56
Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 85-ի Վրաստանում կորոնաավիրուսով վարակված անձանց թիվը ժամը 15:00 դրությամբ ավելացել է ևս չորսով, հասնելով 85-ի: 17:26
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ. քննարկել են ընտրությունները Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ 17:22
Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել եւս մեկ շաբաթով: 17:17
Քաղաքացիներն իրենք ոստիկաններին ցույց կտան տեղաշարժման թերթիկը և անձնագիրը. Պարետ Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: 15:24
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: 13:58
Ի՞նչ նպատակով է օգտագործվելու Հայաստանին ԱՄՆ-ի կողմից տրվող 1.1 մլն դոլարը. մանրամասներ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մանրամասներ է հայտնել, թե COVID-19 համավարակի դեմ արդյունավետ պայարքարի համար գլոբալ աջակցության շրջանակում Երևանի տրվող գումարն ինչ նպատակով պետք է օգտագործվի: 13:54
Հայաստանի բռնցքամարտի հավաքականում աձանագրվել է կորոնավիրուսով վարակման դեպք Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո, տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 11:52
Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Պարետը որոշում է հրապարակել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ 11:41
ԵԱՀԿ ներկայացուցիչը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն իր մտահոգություններին ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը ողջունել է ՀՀ կառավարության արագ արձագանքն արտակարգ դրության հետ կապված իր մտահոգություններին: 11:30
ԱՄՆ-ն Հայաստանին 1.1 մլն դոլար կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին։ 11:04
Ասում են` կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է. նախարար ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: 10:52
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372 Մարտի 28-ի ժամը 10.00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 372, որից 28-ը՝ առողջացած, 343-ը՝ փաստացի բուժվող: 10:31