Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են կորոնավիրուսի պանդեմիան. ԵԽԽՎ Զարմացած և ապշած եմ Ադրբեջանի կառավարության կողմից կորոնավիրուսի պանդեմիայի ամոթալի օգտագործմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողներից Ռոջեր Գեյլը (Մեծ Բրիտանիա): 19:41
Կորոնավիրուսով հիվանդների 45%-ը Երևանից է. վիճակագրություն ՀՀ ԱՆ հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: 19:23
Սոցիալական աջակցության թիրախում պետք է լինեն գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: 18:28
Սերժ Սարգսյանն արցախցիներին կոչ է արել ընտրել «անվտանգությունը լավագույնս ապահովողին» ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել արցախցիներին ուղղված ուղերձով: 18:07
ՀՀ 23 քաղաքացի Վրաստանից տեղափոխվել է Հայաստան (ֆոտո) Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այսօր կազմակերպել է Վրաստանում գտնվող եւ Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Այս մասին այսօր` մարտի 27-ին հայտարարություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: 16:58
Պանթուրքիստական Թուրքիան չունի դաշնակիցներ ոչ արաբական աշխարհում, ոչ Արևմուտքում Պանթուրքիստական գաղափարախոսությամբ շարժվող և սուննիական աշխարհում գերակայության ձգտող Թուրքիան չի կարող ունենալ բարեկամներ տարածաշրջանում: Իրանն էլ ունի գլոբալ նպատակներ ամբողջ մահմեդական աշխարհում, փոխանցում է ng.ru կայքը: 16:26
Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումների թարմացված ցանկը Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է արտակագ դրության պարետ Տիգրան Ավինյանը: 16:18
ՌԴ-ն դադարեցնում է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը. նոր փոփոխություններ Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ եւ հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունը: 16:04
Փորձագետ. Մոտակա 2-6 ամիսներին նավթի գներն անկում են ապրելու Փորձագետ Միխայիլ Կրուտիխինը հայտարարել է, որ մոտակա 2-6 ամիսների ընթացքում նավթի գները համաշխարհային շուկաներում անկում են ապրելու, փոխանցում է m24.ru կայքը: 15:16
Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր` մարտի 27-ին, ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: 15:00
ՊՆ մամուլի խոսնակը զինծառայողների մեկուսացման վայրից ուղիղ եթերով պատմում է նրանց մասին Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը կորոնավիրուսի ախտորոշմամբ զինծառայողների մեկուսացման վայրից ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմում է նարնց վիճակի մասին: 14:23
Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքն՝Իրանն է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքն՝Իրանն է: ԱՄՆ-ն չպետք է չեղարկի պատժամիջոցների ռեժիմն Իրանի նկատմամբ՝այդ թվում Թեհրանին զենքերի առաքման էմբարգոն: Այդ մասին հղում անելով National Interest պարբերականին հայտնում է inosmi.ru կայքը: 13:49
Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. ՊՆ Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին։ 13:45
Հայաստանի բանկերը վերանայել են 200 միլիարդ դրամի վարկերի պայմանները. Փաշինյան Մարտի 20-ից մինչեւ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց եւ 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: 13:01
ԲՍՓ գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը կաշառք է պահանջել ու ստացել. ԱԱԾ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։ 12:50
Հայաստանում երկու ամսական երեխա է կորոնավիրուսով վարակվել, նաև նրա մայրը Երեխայի մոտ սիմպտոմներ չկան, մայրիկը երկու օր ջերմել է, բայց այս պահին նա ևս սիմպտոմներ չունի, նրանք գտնվում են հիվանդանոցում: 12:36
Մինչև արտակարգ դրության ավարտը գազամատակարարման անջատումներ չեն լինի Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը: Այս մասին հայտնում են Գազպրոմ Արմենիա ընկերության մամուլի ծառայությունից: 12:34
Այս պահի դրությամբ ունենք 28 բուժված քաղաքացի. նախարար «Երեկ շուրջ 40 քաղաքացու դուրս ենք գրել, նրանց թեստերը եղել են բացասական: Այսօր արդեն 10 քաղաքացի դուրս կգրվի: Այսպիսով, այս պահի դրությամբ ունենք 28 բուժված քաղաքացի»,- ասաց նա: 12:17
Ապահովել ոլորտի նվազագույն կենսունակությունը. Ռեստորանների Միությունը դիմել է գործադիրին Ստեղծված ճգնաժամից ոլորտը և հարակից սպասարկման ծառայությունները նվազագույն կորուստներով դուրս բերելու հնարավոր լուծումներ առաջարկելու համար Հայաստանի շուրջ 300 ռեստորաններ և սրճարաններ համախմբող ՌՀՄ-ն նախաձեռնել էր հանդիպումներ պետական պատկան մարմինների և կառավարության ներկայացուցիչների հետ, առաջարկելով հետևյալը: 12:05
ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է Վերջին տարիներին ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է հայտնվել՝առաջ է եկել նոր հակառակորդ, ում ավելի բարդ է հաղթել, քան ՌԴ-ին: Այդ հակառակորդն՝ԵՄ-ն է: Երկար ժամանակ ՌԴ-ին էին համարում ԱՄՆ-ի գլխավոր թշնամին: ՌԴ-ն իրոք ունի այդ ներուժը: Ռազմական առումով ՌԴ-ն առաջատարներից է աշխարհում, այդ մասին հղում անելով չինական Սոհու լրատվական պորտալին հայտնում է inosmi.ru կայքը: 11:33
Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական ապրանքների փոխադրման հարցը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: 11:32
Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետ չի կանգնի ռազմական գործողություններից Սիրիայում, քանի որ խոսքը գնում է թուրքական պետության շահերի մասին: Այդ մասին հղում անելով Al Araby-ին հայտնում է inosmi.ru կայքը: 10:49
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 329 Բացասական թեստերը եղել են՝ 1625-ը, մահվան դեպքը՝ 1: 10:08
Մամուլ. Ո՞վ է ցուցմունք տվել Գագիկ Բեգլարյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ 09:29
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ-ում Երկրի ղեկավարն ընդգծել է, որ համապետական ընտրությունների անցկացման ժամանակ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանման համար: 09:28
Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել. Փաշինյան Ոստիկանության բաժնի պետի եւ բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: 09:17