Արխիվ - 2019.07.11
Ինչո՞ւ է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը. ԱԳՆ-ն մտահոգ է
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է պատասխան:
17:33Բաքվում հանդիպել են ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները. բարձրաձայնվել է ԼՂ խնդիրը
Ադրբեջանը կազմակերպել է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը Բաքվում և բարձրաձայնել ղարաբաղյան խնդիրը:
17:21Արթուր Գոյունյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արթուր Գոյունյանին քրեակատարողական ծառայության պետ նշանակելու մասին:
16:05Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով հուլիսի 9-ից 10-ը Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:
15:15Խալկիդիկիում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում հայեր չկան. դեսպանություն
Նախնական տվյալներով Խալկիդիկիում և Հունաստանի հյուսիսային այլ շրջաններում ուժեղ քամիների հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։
12:22ԱԱԾ-ն հետաքննություն կիրականացնի ՀՀ-ում հոսանքի տատանումների հետ կապված. Վանեցյան
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հանձնարարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն նախօրեին հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի տատանունումների եւ անջատումների վերաբերյալ, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ խափանման պատճառները: Այս մասին այսօր կառավարության նիստում տեղեկացրեց Վանեցյանը:
12:08Կենսաթոշակը կբարձրանա 10%-ով, բարձարացումը տեղի կունենա 2020 թ-ի սկզբին. Փաշինյան
2020 թվականի հունվարի մեկից շուրջ 560.000 մարդու կենսաթոշակը կբարձրանա 10%-ով: Նման որոշում ընդունել է ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, որի մասին տեղեկատվություն է հրապարակել Facebook-յան իր էջում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը:
11:37ՊԵԿ-ը կանխել է 2.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոցի տեղափոխման աննախադեպ փորձ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն օրերս կանխել է թմրամիջոցի արտահանման հերթական խոշոր խմբաքանակը: Այս անգամ մաքսանենգները փորձել են թմրանյութը տեղափոխել փոստային առաքանու միջոցով: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից:
11:12Շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ. Փաշինյան
Երեկ շատ արդյունավետ բանակցություններ ունեցանք ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ:
10:58