Նախօրեին, մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման նշաններով Արտաշատի ԲԿ տեղափոխված 16 սաներից երկուսն արդեն դուրս են գրվել: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 12:00-ի դրությամբ` հոսպիտալացված է 14 երեխա, նրանց վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության: