18.04.2026
Համաշխարհային տնտեսական ֆորում. Հայաստանը համակողմանի զարգացմամբ հետ է մնում հարևան երկրներից
18.01.2017
Համաշխարհային տնտեսական ֆորում. Հայաստանը համակողմանի զարգացմամբ հետ է մնում հարևան երկրներից

Հայաստանը բավականին համեստ ցուցանիշներ ունի 79 զարգացող երկրների շարքում՝ զբաղվածության, աշխատանքի վարձատրության, կյանքի մակարդակի և սոցիալական ինտեգրման տեսակետից: Այդ մասին են վկայում Համաշխարհային տնտեսական ֆորումի նոր զեկույցի տվյալները: Հայաստանը զարգացող երկրների ցանկում հայտնվել է 50-րդ տեղում` զգալիորեն զիջելով հարևաններին. Ադրբեջանն այդ ցուցակում 2-ն է, Թուրքիան` 20-ը, Իրանը` 21-րդը, Վրաստանը` 31-րդը: Ռուսաստանը զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 40-րդ տեղում է` կրկին զիջելով հարևան Թուրքիային, որը 9-րդ հորիզոնականում է, Ադրբեջանին, որը 24-րդն է, Իրանին, որը 27-րդն է և Վրաստանին, որը 34-րդն է: Զարգացող երկրների առաջին եռյակում են Լիտվան, Ադրբեջանն ու Հունգարիան: Առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Իսլանդիան և Դանիան: Զարգացող տնտեսությամբ երկրների առաջին տասնյակում են Շվեդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ավստրիան: Վարկանիշի վերջին հորիզոնականում Մոզամբիկն է: