Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալները: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։