Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար: Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետեւ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, որ դեսպանի այցը նոր ծրագրերի սկիզբ կլինի տարբեր բնագավառներում կապերի հաստատման ու ընդլայնման համար: Դեսպան Աոկի Յուտական շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հետաքրքիր ու արդյունավետ զրույցի համար համար, նշել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին: Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություն առանձնացվել է տուրիզմի ոլորտը: Հանդիպման ավարտին Հայկ Ղալումյանը և Աոկի Յուտական փոխանակվել են հուշանվերներով։