Միքայել Սրբազանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը. Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին: Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել: Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել: Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն): Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան