Մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեցին Սարգսյանների ընտանիքի մտերիմներից:Հիշեցնենք, տիկին Սարգսյանի առողջական վիճակը կորոնավիրուսի պատճառով վատթարացել էր: Օրերս բժիշկները հայտարարեցին, որ կարողացել են այն կայունացնել, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է: VERELQ-ի խմբագրակազմը ցավակցում է Սերժ Սարգսյանի ընտանիքին: