21.06.2025
Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Պուտինին
08.12.2020
Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից: Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ: Հաշվի առնելով հարցի բացառիկ կարևորությունն ու արդիականությունը՝ նախագահ Սարգսյանը խնդրել է Ռուսաստանի նախագահին՝ աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացին և այն ավարտին հասցնելուն՝ բացառելու հետագա լարվածությունն ու բացասական զարգացումները: