19.06.2025
Հայաստանում ավտոմեքնենան վարելիս ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր
20.01.2021
Հայաստանում ավտոմեքնենան վարելիս ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր

Հայաստանում անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին ընթացքի ժամանակ ծխելու համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Խորհրդարանն այսօր հերթական նիստում 82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Համաձայն նոր փոփոխությունների՝ անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել և այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Փոփոխություններով տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը հանգեցնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով: Իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ: