Բացարձակ սուտ է. այսպես է մեկնաբանել ՀՀ Պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը: VERELQ-ը տեղեկացնում է, որ համաձայն այդ հաղորդագրության՝ հայկական ԶՈՒ-ն, իբրև թե, խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ Ղազախի ուղղությամբ՝ 20 անգամ կրակ արձակելով գնդացիրներից: