Նախօրեին 34 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները: Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 631 տեղահանված: Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար ապահովել են ռուս զինծառայողները: