23.04.2026
Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա․ «ՀայաՔվե»
09.09.2025
Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա․ «ՀայաՔվե»

Արևմուտքն աչք է փակում Փաշինյանի դեսպոտիզմի վրա, նա չի արժանանում նաև ռուսական կոշտ հակազդեցության (Մատվիենկոն և Օվերչուկը գալիս են Հայաստան)։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» զգային–քաղաքացիական միավորումը։ «Ռուսները չեն ընդդիմանում միջանցքի բացմանը, Իրանի իշխանության գործադիր թևը ևս չափավոր է արձագանքում դրան: Հաջորդ տարի` ընտրություններից առաջ, Փաշինյանը Երևանում եվրոպական քաղաքական համայնքի համաժողով կանցկացնի, միգուցե Մակրոնը, Մերցը և այլք գան ու ողջունեն «իրենց եղբորը»: Մյուս կողմից, հասարակության մինչև 60 տոկոսն անտարբեր կամ չկողմնորոշված է: Ընդդիմության առանձին ուժերի վարկանիշերն էլ առանձնապես գոհացուցիչ չեն: Բայց, այնուամենայնիվ, այս ամենին պետք է հակազդել ընտրություններին ընդառաջ խիստ կազմակերպված գնալով և մրցունակ այլընտրանքային առաջարկով»: