27.11.2024
Իրանի դեսպանությունը ՀՀ-ում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ զորակցություն է հայտնել
27.05.2024
Իրանի դեսպանությունը ՀՀ-ում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ զորակցություն է հայտնել

Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կարեկցանք հայտնելով մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի և նյութական վնասների կապակցությամբ: «Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունն իր կարեկցանքն է հայտնում Հայաստանի որոշ քաղաքներում և բնակելի թաղամասերում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների վերաբերյալ: Դեսպանությունը զորակցությունն է հայտնում բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հատկապես վերոնշյալ աղետից տուժածներին»,- նշված է հայտարարության մեջ: Հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Փլուզվել է 17 կամուրջ, որոնցից 5-ը խոշոր կամուրջներ են․ դրանց վերականգնման համար երկար ժամանակ կպահանջվի։ Հեղեղումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի։