Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս հարցը պետք է պարզաբանվի անհետաձգելիորեն»,– հավելել է նա։ Նշենք, որ վարչապետի գործողություններն ակնհայտ միջամտություն են եկեղեցու գործերին, ինչը ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի խախտում է: Անշուշտ, հոգևորականության ներկայացուցիչը, ով հավակնում է և առավել ևս զբաղեցնում է այդպիսի բարձր աստիճան, պարտավոր է պահպանել կուսակրոնության երդումը։ Բայց Հայաստանի ՝ որպես պետության համար շատ ավելի կարևոր է, որ երկրի վարչապետի պաշտոնը հավակնող և առավել ևս զբաղեցնող մարդը հարգի երկրի հիմնական մայր օրենքը: