Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով ստեղծել հանձնաժողով և քննել պատգամավոր Արման Բաբաջանյանի իր հասցեին արված հայտարարությունները: Դիմումի մեջ, որը Վարդազարյանը հրապարակել է Facebook-ի իր էջում, նշվում է, որ անցած շաբաթ իր մասնակցությամբ խորհրդարանի նիստի ընթացքում Արման Բաբաջանյանը խախտել է պատգամավորական էթիկայի կանոնները։