Մայիսի 31-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Լոռու մարզի աղետի գոտի։ Աշխատակազմի ուղեկցությամբ շրջայց է իրականացվել հեղեղումներից տուժած վայրերում։ Պաշտպանը հանդիպել է բնակիչների հետ՝ իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այս պահին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ այցելել է աղետի գոտի, ծանոթացել վնասված թաղամասերին, առանձնազրույցներ ունեցել քաղաքացիների հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: