Condor ավիաուղիները սույն թվականի հուլիսի 31-ից մեկնարկել է Ֆրանկֆուրտ - Երևան- Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը:«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար հարկ է այցելել ավիաընկերության կայք՝ condor.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: