18.05.2025
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար
16.09.2021
Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Նման որոշում կայացվեց կառավարությունը սեպտեմբերի 16-ի նիստում: Սեպտեմբերի 10-ին Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդն կառավարությանն էր ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։ Առաջադրված 3 թեկնածուներն էլ անցել են հարցազրույցի փուլը, նրանց թվում էր Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) գործող պետ Սասուն Խաչատրյանը։ 2018 թվականի հունիսի 11-ից ՀՔԾ-ն ղեկավարող Խաչատրյանը մրցույթում ամենաշատ միավորներն է ստացել։ Սասուն Խաչատրյան - ընդհանուր միավորների հանրագումարը 308, բարեվարքությունը` 115: Դավիթ Մկրտումյան - ընդհանուր հանրագումարը` 257, բարեվարքությունը` 121, Գառնիկ Թորոսյան - ընդհանուր հանրագումարը - 202, բարեվարքությունը` 107: