Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչես Պերես-Կաստեխոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսպանիայի բարեկամ ժողովրդին՝ Իսպանիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը մեծապես արժևորում է փոխըմբռնման և բարեկամության ոգով զարգացող հայ-իսպանական հարաբերությունները: Բարձր եմ գնահատում նաև Ձեր երկրի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն հաջողություն, իսկ Ձեր երկրին՝ շարունակական բարգավաճում և առաջընթաց»։