15.05.2025
Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման
25.10.2021
Տնտեսագիտական համալսարանն անցնում է առցանց ուսուցման

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, պայմանավորված երկրում համաճարակային իրավիճակի վատթարացմամբ, անցնում է առցանց ուսուցման։ «Դասապրոցեսը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 15-ն առցանց կկազմակերպվի բոլոր կրթաձևերում /առկա, հեռակա/ և բոլոր մակարդակներում /բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա/», - ասված է ՀՊՏՀ-ի հայտարարության մեջ։ ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին՝ դպրոցներում արձակուրդը 1 շաբաթով երկարացնելու և բուհերում հեռավար կրթության անցնելու վերաբերյալ։ Նշենք, որ հանրապետությունում հոկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Առկա է 1221 առողջացած, գրանցվել է 42 մահվան դեպք: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։