ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ամբերդ ամրոցից Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է: Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը քարաթափման պատճառով ժամանակավորապես փակ է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի մարզում, Արագած շրջանում և Թալին քաղաքում տեղում է ձյուն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: