Հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցին բանակային բարեփոխումների մասին, ներկայացրեց իր տեսլականը: «Զինված ուժերի արդիականացմանն ու վերականգնմանն այլընտրանք չկա», - ընդգծեց պատգամավորը: Նրա խոսքով՝ զինված ուժերում բարեփոխումների խնդիր կա, բայց իշխանությունը լուրջ քայլեր չի ձեռնարկում այդ բարեփոխումներն իրականացնելու համար։