«Լուսավոր Հայաստանի» կառավարման խորհուրդը դեկտեմբերի 16-ի երեկոյան նիստ է անցկացրել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության հարցով։ Այս մասին Facebook-ում հայտնել է խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։ «Խորհուրդը որոշել է չմիանալ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը», - գրել է Խաժակյանը: VERELQ-ը հիշեցնում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը անվստահության քվե է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա պաշտոնում առաջադրել Հրաչյա Սարգսյանին։